Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Իրենց լինելիության միակ երաշխիքը «կաբելին» միացված մնալն է

Իրենց լինելիության միակ երաշխիքը «կաբելին» միացված մնալն է
25.04.2025 | 10:30

Շատերը տեսել են «Մատրիցա» ֆիլմը. դրվագ կա, որտեղ կաբելից անջատում են մարմինը, և ավատարն ու մարմինն անշնչանում են...

Ճիշտ նույն կերպ նիկոլական ուսապարկերն են հօդս ցնդելու՝ հենց իրենց սնուցող «կաբելն» անջատվի:

Իրենք դա շատ լավ հասկանում են, այդ իսկ պատճառով էլ վա բանկ են գնացել. իրենց լինելիության միակ երաշխիքը «կաբելին» միացված մնալն է:

Մի զարմացեք նրանց ծայրահեղ հայատյաց և աբսուրդի հասնող պահվածքից:

Դա օրինաչափ է։ Օրինաչափ չէ, որ ցայսօր այդ «կաբելը» դեռ գործում է...

Բայց դա էլ հավերժ չէ:

Եվ իրենք էլ գիտեն դա:

Դրա համար թուրքի պես վախենում են, դողում են ցանկացած քայլից, որը է՛լ ավելի է մոտեցնում «կաբելի» անջատվելը...

Դրանց հարցերը լուծելու համար մի բան է պետք՝ անջատել «կաբելը»։ ՈՒրիշ ոչինչ:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 1493

Մեկնաբանություններ